Միացյալ Նահանգները մերժում է Պաղեստինը ճանաչելու մասին Մակրոնի որոշումը
Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռականորեն մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագիրը՝ ՄԱԿ գլխավոր վեհաժողովում պաղեստինյան պետությունը ճանաչելու մասին:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այդ չմտածված որոշումը ծառայում է միայն ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և հարված է հասցնում խաղաղությանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի դեպքերի հետևանքով զոհվածներին»,- հավելել է Ռուբիոն:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Պաղեստին պետությունը ճանաչելու որոշման մասին։
