Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրին կանգնել էր Վարդավառը տոնել-չտոնելու խնդրի առաջ՝ վերահրապարակելով ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում մասնավորապես վերջինս հայտարարել է, թե հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդի բանտարկությունը՝ համարում են, որ քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց վերջինիս ներկայության տոնելը անպատեհ է:

Քաղաքապետարանը նոր հրապարակմամբ տեղեկացրել է հետևյալը.

«Գյումրու քաղաքապետարանը հարգելով Գյումրու ավագանու Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի առաջարկը՝ այս տարի Վարդավառի տոնը նշել համեստ ձևաչափով՝ հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի, նրա`կալանավորված լինելու  կարգավիրավիճակը։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում։ Այն կտոնվի ամենամյա նման` ոչ մեծ շուքով և տոնի խորհուրդը կպահպանվի։ Հանուն մեր քաղաքի ազգաբնակչության`կկազմակերպվեն ժամանցային միջոցառումներ, տեղի կունենա նաև ջրօրհնեքի արարողություն`նվիրված Քրիստոսի պայծառակերպությանը»։

You may also like...