Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքը զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր և տասնյակ վիրավորներ
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը հարձակման է ենթարկվել զինված անհայտ անձանց կողմից։
Այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը:
Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են հարձակում իրականացրած 3 անձանց։
Տեղում աշխատում են նաև փրկարարները և շտապօգնությունը՝ դուրս բերելով տուժածներին դատարանի շենքից։ Հայտնի է 5 զոհի և 13 վիրավորի մասին:
