Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև
Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։
Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է՝ այստեղ իրական խաղաղություն է։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։
Հենց դրա համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»,- նշել է նա:
