Սրբատաշ քարերով տնտեսական հոր է բացահայտվել. Տաթևի Մեծ անապատի պեղումները շարունակվում են (լուսանկարներ)
Տաթևի Մեծ անապատում շարունակվում են լայնամասշտաբ հնագիտական պեղումները: Արշավախմբի ղեկավարը Արման Նալբանդյանն է:


Ինչպես հայտնել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, այս փուլում բացվում են նոր տարածքներ, խցերի մուտքեր, ի հայտ են գալիս արժեքավոր ճարտարապետական դետալներ, ինչպես նաև խեցեղեն։

Հուլիսի 25-ի բացահայտումներից ուշագրավ է եղել սրբատաշ քարերով կառուցված տնտեսական հորը։

Պեղումները շարունակվում են, և սպասվում են նոր բացահայտումներ։

