Տղեք, ըսիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ. այդ ժամանակները հետ բերել դուք անկարող եք. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Գյումրու երգող շատրվանների տեսանյութն է հրապարակել, որի ժամանակ քրեական ենթամշակույթ կրող երգ է միացված և գրել է.

«Առաջին հայացքից նույնիսկ հավատալն է բարդ, որ սա կատարվում է մեր քաղաքում: Այն քաղաքում, որը մշակույթի ստեղծման հզոր հարթակ է, որի հանրահռչակման, զբոսաշրջային ներուժը իրապես գործի դնելու համար տարիներ շարունակ աշխատել ենք ու փորձել մաքրել ամեն տեսակ արատավոր երևույթից:

Խիստ դատապարտում եմ այս մոտեցումը, ուզում եմ հիշեցնել, որ Գյումրին այլևս ուրիշ շնչով ու ուրիշ տեսակ քաղաք է:

Վերջին տարիներին այն դարձել է տարածաշրջանի ամենագրավիչ կետերից մեկը, և հիմա, դուք անկարող եք այն սարքել ձեր պատկերացումներին ու ձեր մտածելակերպին հարմար, գուցե դա իրապես բարդ է թվում, բայց այլ ելք չունեք:

Կրկնում եմ` այդ ժամանակները հետ բերել դուք անկարող եք:

Եվ ուրեմն, վերանայեք պատանեկան արակածախնդրությունը, և ձեր ռեպերտուարը պահեք ձեզ` հարմարվելով քաղաքի նոր դեմքին:

Տղեք, ըսիգ տուն-քաղաք է, ոչ թե` տուն-գաղութ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

You may also like...