Ունի հարուստ աշխատանքային փորձ. Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։

524852063_1076077198042597_7150892265037726105_n.jpg (350 KB)

Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։

524697137_1076076984709285_29643367260357979_n.jpg (77 KB)525684949_1076076938042623_7507074517488351378_n.jpg (60 KB)

«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և պետք է ջանք չխնայել աշխատանքներն ըստ պատշաճի կատարելու համար։
Գևորգ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ ընկերության արդյունավետ կառավարման համար:

You may also like...