Դատարանը բավարարել է դատախազության հայցը. Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող գույքը կվերադարձվի Երևանին
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ին պետական շահերի պաշտպանության գործով հերթական վճիռն է կայացրել հօգուտ դատախազության։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ արգելել պատասխանող «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը կատարելու գործողություններ, որոնք կհանգեցնեն Երևանի Արամի 32 հասցեում գտնվող «Սոգլասիե Արմենիա»-ին պատկանող չկառուցապատված 2859.40 քմ մակերեսով հողամասի սեփականատիրոջ փոփոխությանը, պահպանել մինչև վճռի կատարումը, որից հետո այն՝ վերացնել:
Նշենք, որ խոսքը Երևանի կենտրոնում գտնվող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասի մասին է, որն ըստ դատախազության` մասնավորեցվել է օրենքի խախտմամբ: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի սեփականատերը Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանն է։
