Նման առաջարկ չի եղել, եթե լինի էլ՝ հրաժարվելու եմ, քանի որ նախարարի պաշտոնն անհամատեղելի է ավագանու մանդատի հետ․Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելու մասին առաջարկ չի ստացել:

Այս մասին հայտարարել է  Սարիկ Մինասյանը։

«Նախ նման առաջարկ չի եղել, եթե լինի էլ՝ հրաժարվելու եմ, քանի որ նախարարի պաշտոնն անհամատեղելի է ավագանու մանդատի հետ:

Ես մշտապես հայտարարել, հիմա էլ պնդում եմ՝ Գյումրու ավագանու մանդատն ինձ համար առաջնային է և անփոխարինելի:

Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Մինասյանը:

Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝  Սարիկ Մինասյանը պետք է նշանակվեր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն:

You may also like...