ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի որոշմամբ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի չորս խորհրդականներն ազատվել են աշխատանքից
Civic.am-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են գլխավոր տնօրենի չորս խորհրդականներ, այդ թվում նախկին փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը։
Սկզբնաղբյուրը նաև հիշեցնում է, որ հուլիսի 28-ին աշխատանքից ազատվել էին ՀԷՑ-ի Տավուշը սպասարկող «Աղստև» և Արմավիր ու Արագածոտն մարզերը սպասարկող «Մուսա լեռ» մասնաճյուղերի տնօրենները։
