Ստամբուլի համալսարանը չեղարկել է Էքրեմ Իմամօղլուի մագիստրոսական դիպլոմը

Ստամբուլի համալսարանը չեղարկել է բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մագիստրոսական դիպլոմը՝ փաստաթղթերի կեղծման մեղադրանքների հետ կապված նրա բակալավրիական դիպլոմի չեղարկման պատճառով:

Իմամօղլուի տվյալները կհեռացվեն Ստամբուլի համալսարանի ակադեմիական գրանցման և Բարձրագույն կրթության տեղեկատվական համակարգերից, իսկ նրա մագիստրոսական աշխատանքը՝ թեզիսների ազգային կենտրոնից:

Այս գործով դատական նիստը նշանակված Է սեպտեմբերի 11-ին։ Դատախազը պահանջել է 8 տարի 9 ամիս ազատազրկում:

Ավելի վաղ Ստամբուլի դատարանը դատավճիռ է կայացրել Իմամօղլուի նկատմամբ՝ տեղի դատախազին վիրավորելու մեղադրանքով: Նա դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման։

Իմամօղլուն ձերբակալվել էր դեռ մարտին: Նա մեղադրվում է նաև կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։

Իմամօղլուն չի ընդունել առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում: Նա համարվում է նախագահի առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը:

You may also like...