ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարել

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանին։

Վարույթը հարուցել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում էին դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը:

Վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։

You may also like...