Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է, գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ: Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է:
Ահա այսպիսի (ՌՈՒՍԿԱԽՈՍ) նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն Հայաստանում և ստեր տարածեն:
Կրկին մտածում են, որ կարող են բոլորին և ամեն ինչ առնել: Քեշ փողով առնեն մեր ազատ ժողովրդին և հետո ստրկացնեն: Գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով:
Իսկ վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում»:
Գրառմանը կից՝ Սիմոնյանը սքրինշոթ է հրապարակել:

