Առաջիկայում հուշագիր կստորագրվի Հայաստանի և Իրանի դեղերի փորձագիտական կենտրոնների միջև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում:

Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության դեղերը, նաև բժշկական նշանակության ապրանքները, հայկական շուկայում պահանջարկ ունեն և վերջին շրջանում դեղերի գրանցման ակտիվություն է դիտվում:

525975527_1064809255840944_1732186778623237368_n.jpg (168 KB)

Կարևորելով երկկողմ հարաբերությունները` դեսպանը հայտնել է, որ պատրաստ են համագործակցել ինչպես դեղերի, համատեղ արտադրության, բժշկական սարքերի արտադրության ու արտահանման, այնպես էլ բուժօգնության կազմակերպման, փորձի փոխանակման ուղղություններով:
Դեսպան Սոբհանին նշել է, որ առողջապահության ոլորտում Իրանում արտադրված դեղերն ու բժշկական սարքերը տարբեր երկրներում ապահովում են մրցակից դիրք:

525525806_1064809185840951_8313989857800022415_n.jpg (207 KB)

Կողմերը պայմանավորվել են համագործակցությունն ամրագրել իրավական դաշտում` առաջիկայում ստորագրելով երկու երկրների դեղերի փորձագիտական կենտրոնների միջև հուշագիր:

You may also like...