ՄԻՊ-ը պետական մարմիններին կոչ է անում չկիրառել անհամաչափ ուժ, հավաքի մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն

Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում, Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։