Երեկվա երկրաշարժից հետո սեյսմոլոգները Կամչատկայում գրանցել են շուրջ 1,000 հետցնցում
Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամվա ընթացքում գրանցվել է ութ երկրաշարժ՝ 4,5-ից մինչև 6,7 մագնիտուդ ուժգնությամբ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
ՌԻԱ Նովոստին, հղում անելով Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանին, հաղորդում է, որ Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Դրա էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սևերո-Կուրիլսկ քաղաքից 241 կիլոմետր հարավ-արևելք, իսկ օջախը՝ 41 կիլոմետր խորության վրա։ Այս պահին ցունամիի սպառնալիք չկա։
Ընդհանուր առմամբ, երեկվա երկրաշարժից հետո սեյսմոլոգները Կամչատկայում գրանցել են մոտ հազար հետցնցում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղում։
Հուլիսի 30-ի առավոտյան Հեռավոր Արևելքում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ 17 կմ խորության վրա, Սևերո-Կուրիլսկից 360 կմ հյուսիս-արևելք, մագնիտուդը կազմել է 8.7։
Պետրոպավլովսկ-Կամչատկայում զգացվել են 7-8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ, Սախալինում՝ մինչև 5-6 բալ ուժգնությամբ։ Կան ավերածություններ:
