Հայաստանից՝ Ռոսաստան այս տարի արտահանվել է 51677 տ ծիրան․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում ՌԴ արտահանված ծիրանի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել՝ գրելով.

«Եթե կհիշեք, երբ ծիրանի արտահանումը այս տարի նոր-նոր էինք սկսել, և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար մի քանի մեքենա ծիրան հետ էին ուղարկել ՌԴ-ից Հայաստան, մեր պսևդո ընդդիմությունն ու պսևդո փորձագետ-տնտեսագետ-քաղաքագետ ու ամենինչագետները մամուլով ու սոցցանցերով գոռգոռում ու անկանոն շարժումներ էին անում, թե բա՝ հասեք, փրկեք, հարայ-հուրույ, այս ապաշնորհ իշխանությունների պատճառով մեր ծիրանը չի արտահանվում և թափվում է ծառերի տակ:

Իսկ հիմա ներկայացնեմ վիճակագրությունը հունվար-հուլիսի համար.

2024-ին արտահանվել է 32676 տ ծիրան,

2025-ին արտահանվել է 51677 տ ծիրան։

Աճը կազմում է 19001 տ կամ 58,2%»։

You may also like...