Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 115 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 115 երեխա՝ 68 տղա, 47 աղջիկ։

Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հրապարակած տեղեկությունների, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 26 երեխա՝ Սևանի, 24 երեխա՝ Գավառի, 18 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2024 թվականի հուլիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 111 երեխա։

You may also like...