Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարվել է պաշտպանների վերաքննիչ բողոքները և վերացրել Արմեն Աշոտյանի տնային կալանքը:
Այս մասին հայտնել է փաստաբանը:
Աշոտյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:
Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը:
Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:
