Եթե ՀԱՄԱՍ-ի հետ առաջիկայում համաձայնության չհասնենք, մարտերը կշարունակվեն առանց դադարի. Իսրայելի ՊԲ

Իսրայելից հայտնել են, որ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյոք հաջողվում է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնել գերիների ազատ արձակման շուրջ:

«Եթե ոչ, մարտերը կշարունակվեն առանց դադարի», — նշել են ՑԱՀԱԼ-ից:

Մինչ այդ միջազգային հանրությունը ահազանգում է Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի մասին: Բեռլինը կոչ է արել դադարեցնել տարածաշրջանում մարդասիրական աղետը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրն ընդլայնում է պաղեստինցիներին տրամադրվող օգնությունը և պատրաստվում է Պարենի համաշխարհային ծրագրին լրացուցիչ 5 միլիոն եվրո հատկացնել։ Յոհան Վադեֆուլը կոչ է արել Իսրայելին վերսկսել ՄԱԿ-ի հետ գործակցությունը:

Գերմանիայի արտգործնախարարին Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում ընդունել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Օրակարգում ևս եղել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը, մասնավորապես՝ սովը և իսրայելցի զինվորականների կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը:

You may also like...