Լեհաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են կնքել մարտական տանկերի տեղայնացված արտադրության վերաբերյալ
Լեհաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են կնքել K2PL մոդիֆիկացիայով մոտ 180 K2 մարտական տանկերի տեղայնացված արտադրության վերաբերյալ։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին՝ Գլիվիցում:
Ներկայացված K2PL տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով լեհական բանակի պահանջները։
Տանկերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դրանք կոչված են փոխարինելու հնացած Leopard 2A4 և PT-91 մոդելները:
