Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան:
Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ:

You may also like...