Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ 1,200 ռազմագերnւ փոխանակման շուրջ պայմանավորվածության մասին
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ համաձայնություն կա 1,200 գերու փոխանակման վերաբերյալ:
Նրա խոսքով՝ ցուցակների վրա աշխատանքը շարունակվում է։
Հուլիսի 23-ին Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին ուղիղ բանակցությունների երրորդ փուլը։
Հանդիպումն ավարտվել էր «1200-ը 1200-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությամբ և Մոսկվայի առաջարկով՝ ստեղծել երեք աշխատանքային խումբ հետագա խորհրդակցությունների համար։
