Լուրջ ջերմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել՝ առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Մինչև օգոստոսի 9-ը ներառյալ ջերմաստիճանի որևէ փոփոխություն չունենք: Հայաստանը շարունակելու է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքի ալիքի ազդեցության գոտում:

Այս մասին ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում:

Նա նշել է, որ ամենաբարձր ջերմաստիճանները կրկին կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև +39…+41 աստիճանի:
Չի բացառվում, որ առանձին տեղերում կգրանցվի մինչև +42 աստիճան տաքություն:

«Լուրջ ջերմաստիճանի անկում, որը կարող է զովություն բերել՝ առաջիկա 10 օրերին չի կանխատեսվում, որովհետև +36…+37 աստիճանը նույնպես համարվում է բարձր ջերմաստիճան», — տեղեկացրել է Սուրենյանը:

You may also like...