Ասադովն ու Կոբախիձեն քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքային այցով Թուրքմենբաշի քաղաքում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը օգոստոսի 5-ին հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ալի Ասադովը Վրաստանի վարչապետին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները, Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել փոխանցված ողջույնների համար և խնդրել է փոխադարձ բարեմաղթանքներ փոխանցել։

Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ռազմավարական գործընկերության բարձր մակարդակից։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հարցեր։

You may also like...