Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա. նրան դիմավորել է Պուտինի հատուկ ներկայացուցիչը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Վնուկովո օդանավակայանում դիմավորել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Սթիվեն Վիտկովո օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը», — ասել է աղբյուրը։

Վիտկոֆը վերջին անգամ Մոսկվա էր եկել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նրա հետ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա Վիտկոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է օգոստոսի 9-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե մինչ այդ պահը չհաջողվի հասնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։

Միաժամանակ նա նշեց, որ Ռուսաստանը լավ է հաղթահարում պատժամիջոցները։ Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է խուսափել ԱՄՆ ներկայիս վարչակազմի պատժամիջոցներից, Թրամփը պատասխանեց, որ դրա համար «պետք է կնքվի մի գործարք, որը կկանխի մարդկանց մահը»։

Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չգան Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ: Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարեց, որ որոշել է կրճատել այս ժամկետը մինչև 10 օր:

Օգոստոսի 5-ին Թրամփը նշեց, որ Միացյալ Նահանգները հետագայում կորոշի՝ սահմանե՞լ վերոնշյալ ներմուծման մաքսատուրքերը, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների հետագա քայլերը կախված կլինեն իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆի՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների արդյունքից։

You may also like...