Ախուրյան համայնքում ընթանում է 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքեր
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին:Այս մասին տեղեկացնում են Ախուրյանի համայնքապետարանից։
Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի:
Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում են Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկումն իրականացնող կազմակերպության միջոցներով:
Ազատանի դաշտամիջյան ճանապարհները բացի փոսալցումից և հարթեցումից այսուհետր կունենան փակ ջրատար համակարգ: Համայնքի կողմից տրամադրված խողովակաշարը կօգնի, որ հանդամաս մտնող հատվածներում տեխնիկայի անցանելիության խնդիր չառաջանա:
Նշենք, որ Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության՝ վերջին մեկ տարում համալրված բազմաթիվ խոշոր տեխնիկան օրնիբուն աշխատում է, որ ոչ մի բնակավայրում բարեկարգման աշխատանքերի պակաս չլինի:
