Մեկնարկել են Անի համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից՝ Անիավան և Անիպեմզա համայնքները սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց է կատարել գյուղական բնակավայրերում՝ ծանոթացել տեղում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին:Այս մասին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից։
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են Անի համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները:
Խմելու ջրի ջրատարի երկարությունը 6470 մ է:
Համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հաջորդ կանգառը Անիի Սարակապ բնակավայրում էր: Այստեղ ևս խմելու ջրի համակարգ է կառուցվում, ջրագծի երկարությունը 5867 մետր է:
Նշված բնակավայրերում ջրագծերի անցկացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական միջոցները բաշխվել են 25% համայնք, 75 % կառավարություն համամասնությամբ:
