Ծաղկի արտահանման ցուցանիշն աճել է. Պապոյանը թվեր է հրապարակել
2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 2.3 անգամ շատ տոննա ծաղիկ է արտահանվել:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մասնավորապես, եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։
15%-ով աճել է նաև հատով ծաղկի արտահանման ցուցանիշը:
Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ ծաղիկ է արտահանվել։
