Միջանցք չի լինելու, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվող հանդիպմանն ու գրել.

«Միջանցք չի լինելու, լինելու է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության հիման վրա ապաշրջափակում։
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ 

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը: 

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

You may also like...