Այսօր իսկապես պատմական իրադարձություն տեղի ունեցավ. վարչապետ

Այսօր իսկապես պատմական իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն: Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաստատված խաղաղությունը պետք է շարունակենք ինստիտուցիոնալիզացնել: Ուզում եմ իմ խոնարհումի խոսքրը ասել մեր բոլոր նահատակներին, նրանց ընտանիքների անդամներին:

Ուզում եմ ասել, որ այսօրը Հայաստանի անկախության, ինքնիշխանության բարձրակետն է, վստահաբար: Մենք այս կետին հասել ենք մեր ընկած եղբայրների սխրանքի և հերոսության շնորհիվ:

Ի վերջո հասել ենք այն կետին, որ մեր ռազմավարական նպատակի իրականացման մի մեծ անկյունաքար ենք դրել, խոսքը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության հարատևության, ՀՀ քաղաքացիների բարեկեցության, երջանկության, անվտանգության մասին է»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։

You may also like...