Վրաստանի վարչապետը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առթիվ։
Կոբախիձեն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։
Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին այս հաջողության՝ շրջադարձային խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջան բացելու կապակցությամբ։
Վրաստանը միշտ կանգնած է եղել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմում և կշարունակի իր անսասան աջակցությունը դրան»,- գրել է Կոբախիձեն:
