Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընթանում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ․ աղբյուր
Հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ հայտնի չեն, Անկարայի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այս թեմայով հստակ ամսաթվեր չկան։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։
Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:
Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
