Սուրբ Հայր, խնդրում եմ, գնացեք Գազա, քանի դեռ ուշ չէ. Մադոննան՝ Հռոմի պապին

Երգչուհի Մադոննան Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ է արել այցելել Գազա:

«Սուրբ Հայր, խնդրում եմ, գնացեք Գազա և Ձեր լույսը փոխանցեք երեխաներին, քանի դեռ ուշ չէ։ Որպես մայր՝ ես չեմ կարող տեսնել նրանց տառապանքը։

Աշխարհի երեխաները պատկանում են բոլորին։ Դուք միակն եք մեզանից, ում մուտքը չի կարող մերժվել։

Մեզ անհրաժեշտ է, որ մարդասիրական դարպասները լիովին բացվեն՝ այս անմեղ երեխաներին փրկելու համար։

Այլևս ժամանակ չկա։ Խնդրում եմ, ասեք, որ կգնաք։ Սիրով՝ Մադոննա»,- գրել է նա։

Վերջինս շեշտել է, որ չի մեղադրում և որևէ կողմ չի բռնում։

«Բոլորը տառապում են։ Ես պարզապես փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի այս երեխաները չմահանան սովից»,- եզրափակել է երգչուհին։

You may also like...