ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։Բորիս Ռուգեն X-ի էջում գրել է. «ՆԱՏՕ-ի անունից շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության կազմակերպած պատմական հանդիպման կապակցությամբ։
Դաշինքը ողջունում է այդ առաջընթացը և կշարունակի սերտորեն գործակցել երկու երկրի հետ՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և խթանելու տարածաշրջանային անվտանգությունը»։
