ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացման գործընթացին. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:
Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր:
Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը:
Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:
