Ռուսաստանից գազն Ադրբեջանի միջոցով կմատակարարվի ամենամոտ ժամկետներում. Մոսկվայում Իրանի դեսպան
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին TASS-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել է, թե երբ կսկսվեն ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանի միջոցով դեպի Իրան:
«Ե՞րբ կարող են սկսվել ռուսական գազի մատակարարումները Իրան Ադրբեջանի միջոցով։ Հնարավո՞ր է դա իրականացնել մինչև 2025 թվականի վերջը»,- հարցրել են դեսպանին:
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ, գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։
Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կգործարկվի»,- պատասխանել է դեսպանը:
