Սիբիհան արևմտյան գործընկերներին ներկայացրել է անվտանգության հետ կապված Ուկրաինայի դիրքորոշումը

Ուկրաինայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և եվրոպացի գործընկերների հետ: Անդրիյ Սիբիհան ներկայացրել է անվտանգության երաշխիքների և պատերազմի դադարեցման հետ կապված Ուկրաինայի դիրքորոշումը: Դիվանագետի խոսքով՝ Կիևը ցանկանում է շարունակել ջանքերը խաղաղության ուղղությամբ։

«Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպումների՝ ցանկացած ձևաչափով և վայրում»,- նշել է Սիբիհան։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը այսուհետ էլ կառուցողականություն չցուցաբերի, Մոսկվայի դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն, իսկ Ուկրաինայի ներուժը՝ ամրապնդվի:

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, արտգործնախարարը շեշտել է՝ դրանք պետք է լինեն հստակ, իրավաբանորեն պարտավորեցնող, ներառեն ռազմական, դիվանագիտական, իրավական և այլ աջակցություն։

«Համոզված ենք, որ ուկրաինական բանակը պետք է հզորացվի և լինի ցանկացած երաշխիքի հիմնասյունը»,- եզրափակել է Սիբիհան:

Հեռախոսազրույցի արդյունքներով հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: Նշվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերի համակարգումը՝ բանակցությունների միջոցով պատերազմին վերջ տալու համար։

You may also like...