Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը Հայաստանի համար խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է․ Ալիև
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը իրականում առճակատման ավարտն է և փակուղուց դուրս գալու ելքը։
Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք երկար ժամանակ պայքարում էինք Հայաստանի հետ, երկար տարիներ: Հայաստանի համար Վաշինգտոնում ստորագրվածը խաղաղության և կայուն զարգացման երաշխիք է»,- հավելել է նա:
