Վարչապետի որոշմամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետիք Դարբինյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վահե Դավթյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դավթյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

You may also like...