ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

«Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ։