Այս ճգնաժամն առաջացել է Ուկրաինայում պետական հեղաշրջման հետևանքով. Պուտինը՝ Ուկրաինայի վրա hարձակվելու մասին
Պուտինը ՇՀԿ ղեկավարներին պատմել է, թե ինչու է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա:
Նրա խոսքով՝ «պետական հեղաշրջման» արդյունքում «հեռացվել է երկրի քաղաքական ղեկավարությունը, որը չի աջակցել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Կիևի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար»։
Նա կրկին կոչ է արել վերացնել ճգնաժամի «հիմնական պատճառները», որպեսզի վերականգնվի «անվտանգության ոլորտում արդար հավասարակշռությունը», և Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ ձեռք բերված «ըմբռնումները» կբացեն «խաղաղության ճանապարհը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
