Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ․ ԱԳՆ
Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:
«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում:
Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,–տեղեկացրեց խոսնակը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը վերոնշյան կազմակերպությանը։
