Իրանը մեկնաբանել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությունը

Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ, այս մասին ասել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։

Հիշենք, որ երեկ Հայաստանը և Պակիստանը հայտարարել են դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին։

Բաղային դրական է գնահատել այդ իրադարձությունը։

«Հույս ունենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կամրապնդի տարածաշրջանի երկրների ներուժը»,-նշել է նա։

You may also like...