Մարդկությունը կրկին կանգնած է խաղաղության և պատերազմի ընտրության առաջ. Պեկինում մեկնարկել է Հաղթանակի շքերթը
Այսօր մարդկությունը կրկին կանգնած է խաղաղության և պատերազմի, երկխոսության և հակամարտության միջև ընտրության առաջ:
Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների բացման ժամանակ:

«Այսօր ամբողջ աշխարհը պետք է ընտրություն կատարի այնպիսի հակասությունների առջև, ինչպիսիք են խաղաղությունն ու պատերազմը, երկխոսությունը կամ հակամարտությունը:
Աշխարհի երկրները կարող են ապահովել ընդհանուր անվտանգություն և կանխել պատմական ողբերգությունների կրկնությունը՝ միմյանց աջակցելով և միմյանց հետ հավասարի պես վերաբերվելով: Պատմությունը մեզ հիշեցնում է, որ համայն մարդկության ճակատագրերը սերտորեն կապված են:

Միայն միմյանց հավասար վերաբերվելով, ներդաշնակ ապրելով և միմյանց աջակցելով ու օգնելով, բոլոր երկրներն ու ժողովուրդները կկարողանան ապահովել ընդհանուր անվտանգություն, վերացնել պատերազմների արմատական պատճառները և կանխել պատմական ողբերգությունների կրկնությունը»,- ասել է նախագահը շքերթը ընդունելիս։
Երկրի գլխավոր հրապարակում լայնածավալ տոնակատարությունները սկսվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ Սի Ծինփինի ելույթով, որին հաջորդել է ռազմական շքերթը․ դրան մասնակցել են հազարավոր զինվորականներ, ավելի քան 100 ինքնաթիռ և երկրի զինված ուժերի հարյուրավոր ցամաքային տեխնիկա։
