Վարչապետը կարևորել է ՀՀ և ՌԴ ՆԳՆ-ների հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին:

Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով:

Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին:

You may also like...