Հութիները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Իսրայելի Գլխավոր շտաբի շենքի վրա

Հութիները երեքշաբթի հայտարարել են, որ հարվածել են Իսրայելում գտնվող 4 թիրախի, այդ թվում՝ երկրի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի շենքին, Հադերա քաղաքում Օրոտ Ռաբին էլեկտրակայանին, «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Աշդոդ նավահանգստին:

Այս մասին նշված է հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիի X սոցիալական ցանցում արված հայտարարությունում:

Հութիների պնդմամբ՝ հարձակման է ենթարկվել նաև կոնտեյներային նավը՝ Կարմիր ծովի հյուսիսային մասի նավահանգիստներից մեկը մտնելիս: Խմբավորման կարծիքով ՝ «այն կապված էր Իսրայելի հետ»: Իսրայելական կողմը տեղեկությունը չի մեկնաբանել։

You may also like...