Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիսում շարունակել է հանդիպումներ անցկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ
Այս պահին ևս ՄԻՊ Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում:
Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ:
Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան:
Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ հետևել է կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են: