Ժամը 22:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է, 21-ի ինքնությունը հայտնի է. ԼՂ ՄԻՊ

«Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։
Տվյալների հավաքագրումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։