Հայաստանի թիմը պարտվեց պորտուգալացիներին՝ 0:5

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց խոշոր պարտությամբ։

Հյուրերի կազմում երկուական գոլի հեղինակ դարձան հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիշը։ Խաղի ընթացքում աչքի ընկավ նաև պաշտպան Ժոաու Կանսելուն։

Նշենք, որ Ռոնալդուն խաղի ընթացքում խաղադաշտ մտավ հանդիպման  57-րդ րոպեին։

Նշենք, որ  2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը սպասարկում էր անգլիական մրցավարական անձնակազմը։

Հիշեցնենք, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 9-ին կընդունի Իռլանդիային։

You may also like...